«Աստղիկ» բկ-ն համաշխարհային չափանիշներին համապատասխան կառուցված բացառիկ կենտրոն է, և սա վերաբերում է ամեն ինչին՝ օդափոխությանը, սեփական թթվածնային համակարգին, վիրահատարանների հարդարմանը, սարքավորումներին, լույսերին, անվտանգության համակարգին, բուժքույրերին կանչելու համակարգին։ ԲԿ-ն ունի թթվածնի կենտրոնական մատակարարման համակարգ։ Կենտրոնն ունի 15 վիրասրահ, որից յուրաքանչյուրն ունի առանձին օդափոխման համակարգ, վիրասրահ մտնող օդը մաքրվում է սեփական օդազտիչների միջոցով՝ ապահովելով 95.5 տոկոս վարակազերծում։
«Աստղիկ» բկ-ն առանձնանում է իր պրոֆեսիոնալ բուժանձնակազմով, որն ակտիվ համագործակցում է ՌԴ-ի, Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար կլինիկաների հետ, որտեղ կենտրոնի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են։ Կենտրոնն ակտիվ համագործակցում է նաև ՀՀ մարզերի բուժկենտրոնների հետ՝ ոչ միայն տեղում բարեգործական այցեր կազմակերպելով, այլև տեղի մասնագետների հետ սեմինարներ, գիտաժողովներ և փորձի փոխանակում իրականացնելով։ Դրանով հանդերձ կենտրոնի գնային քաղաքականությունը չի փոխվել և բկ-ում ծառայությունների արժեքը շարունակում է մնալ նույնը, այսինքն՝ միջինից էլ ցածր։ «Աստղիկ» բժշկական կենտրոնը նոր խոսք է Հայաստանի առողջապահական համակարգում և հավակնում է դառնալ լավագույնը։ Ինչպես նշում է կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը՝ «Աստղիկը» բարձր նշաձող է ՀՀ առողջապահության ոլորտի համար։
